Нажмите "Enter", чтобы перейти к контенту

День памяти о страшных муках и ввержении в ров Св. Григория Просветителя

Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օր

Это первый из трех дней в году, посвященных памяти первого армянского католикоса Св. Григория Просветителя. Согласно календарю Армянской Апостольской Церкви, отмечается в субботу, предшествующую шестому воскресенью Великого Поста, в память о страшных муках, переносимых Св. Григорием Просветителем в монастыре Хор Вирап. Согласно историческим источникам, Св. Григорий был сыном князя Анака Партева. Князь Анак убил армянского царя Хосрова Аршакуни и вместе с семьей пытался скрыться в Персии, но армянский отряд нагнал его и утопил в реке Аракс вместе с домочадцами. Двухлетний Григорий был спасен и увезен в Кесарию Каппадокийскую, где стал христианином. Узнав историю своей семьи, Григор решил инкогнито поступить на службу к сыну Хосрова Трдату и верным служением искупить вину отца. Один из князей установил личность Григория Партева и сообщил об этом Трдату. После жестоких пыток Григория бросили в темницу Хор Вирап, где он пробыл 13 лет, до 301 г. Патриарх Вселенской Церкви Иоанн Златоуст в панегирике, посвященном Св. Григорию Просветителю, написал: «Помните о его терпении в Хор Вирапе … Кто может словами передать о безграничном отшельничестве блаженного, или на своем примере показать его невыносимые лишения, которые он переживал среди ужей и аспидов, где не было ни собеседника, ни сочувствовавшего друга, ни помошника, ни утешителя и ни служителя. Он терпел с огромной сдержанностью, живым помещенный в могилу, без дома, так долго, утром и ночью, в летний зной и зимнюю стужу. Ибо этот человек был близок Богу». Св. Григорий Просветитель перенес нестерпимые муки и, выйдя из темницы, начал распространять свет христианства в Армении, став первым патриархом государственно признанной Армянской Церкви.

Память Св. Григория Просветителя, как Всехристианского Святого, отмечают также в других христианских Церквах.


Այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Ս. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:

Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթևը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած… Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»:

Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սուրբ, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

Когда празднуется День памяти о страшных муках и ввержении в ров Св. Григория Просветителя в Армянской Апостольской Церкви?

06.04.2019
28.03.2020
20.03.2021
02.04.2022
25.03.2023
16.03.2024
05.04.2025
21.03.2026
13.03.2027
01.04.2028
17.03.2029
06.04.2030

Поделитесь с друзьями:

Посмотрите еще:

Комментарии отключены.